Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հորոսկոպի նշանների ամենամութ գաղտնիքները, որոնց մասին նրանք չեն ցանկանա, որ ինչ-որ մեկը երբևէ իմանա

Blognews.am-ը գրում է.

Խոյ

Խոյերը չեն ցանկանում, որ դուք հանկարծ իմանաք, որ իրենք իրականում շատ նրբազգաց և էմոցիոնալ են: Նրանք սիրում են կրել անտարբերության դիմակ, որպեսզի կարողանան իրենց ավելի լավ վերահսկել և զգացմունքներին ազատություն չտան: Նրանք ցանկանում են մարդկանց մոտ սառնասիրտ, կշռադատող և լուրջ տպավորություն թողնել: Սակայն իրականություն այն է, որ նրանք իրականում շատ նրբազգաց են և նրանց վիրավորելը շատ հեշտ է:

Ցուլ

Ցուլերը չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը հանկարծ պարզի, որ իրենք իրականում շատ են անհանգստանում, թե մարդիկ իրենց մասին ինչ են մտածում: Չնայած որ իրենք փորձում են հակառակը ցույց տալ, հանդես են գալիս որպես անտարբեր, ինքնավստահ և ներփակ մարդիկ, իրականում նրանց շատ է հուզում, թե ինչ կարծիքի են իրենց մասին: Նրանք մահու չափ ուզում են, որ բոլորն իրենց սիրեն, սակայն երբեք դա չեն խոստովանի:

Երկվորյակ

Երկվորյակները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում միայնություն են սիրում: Նրանք միշտ ուշադրության կենտրոնում են, շրջապատված են մարդկանցով, ընկերներով, շատ շփվող մարդկանց տպավորություն են թողնում, սակայն հոգու խորքում Երկվորյակները միայնություն են սիրում, որպեսզի կարողանան հանգիստ մնալ սեփական մտքերի հետ:

Խեցգետին

Խեցգետիններն իրականում շատ չկողմնորոշված անձնավորություններ են, երբեք չգիտեն, թե ինչ են ուզում: Նրանք սիրում են իրենց ներսի դատարկությունը լցնել այլոց մասին հոգ տանելով: Խեցգետինները չգիտեն՝ ով են, ինչ են ուզում իրենց կյանքից, սակայն ջանում են, որ դուք դրա մասին չիմանաք, քանի որ կարծում են, որ, դա իմանալով, դուք այլևս երբեք չեք վստահի նրանց: Նրանք իրոք ինչ-որ մեկի մասին հոգ տանելու, ինչ-որ մեկով ապրելու մոլեգին կարիք ունեն:

Առյուծ

Առյուծները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում շատ են վախենում ձախողվելուց, իրենց աշխատանքը լավ չանելուց, հաջողության չհասնելուց: Առյուծները հայտնի են իրենց խիզախությամբ, ինքնավստահությամբ, նպատակասլացությամբ, նրանք բնածին առաջնորդներ են, միշտ պատրաստակամորեն ընդունում են տարբեր մարտահրավերներ, ի վիճակի են պատասխանատվություն կրելու ոչ միայն իրենց, այլև ուրիշների համար: Այս ամենով հանդերձ՝ նրանք իրականում մահու չափ վախենում են ձախողվելուց, այլոց և, որ ամենակարևորն է, սեփական ակնկալիքները չարդարացնելուց, սակայն նրանք սա վարպետորեն թաքցնում են:

Կույս

Կույսերը չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում անհույս ռոմանտիկներ են: Նրանք փորձում են շարունակ բանականությամբ առաջնորդվել, քանի որ այդպես ավելի ապահով է, սակայն հոգու խորքում իրենք շատ նրբազգաց են, սիրում են մելամաղձոտ, ռոմանտիկ երգեր, գիշերները դժվարությամբ են քնում, քանի որ շարունակ երազում են: Պարզապես նրանք իրենք էլ վախենում են այն ուժգին զգացմունքներից, որոնց ունակ է իրենք սիրտը, ուստի և փորձում են թաքցնել:

Կշեռք

Կշեռքները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրականում իրենք չեն ցանկանում, որ ինչ-որ մեկն իրենց վրա հույս դնի: Այո՛, նրանք շատ արդարամիտ են, սիրում են հարթել ծագած անհամաձայնությունները, սակայն ժամանակ առ ժամանակ նրանք իսկապես չեն ցանկանում, որ մարդիկ իրենց դիմեն իրենց խնդիրներով: Կշեռքները չեն ցանկանում այնքան ներգրավված լինել մարդկանց կյանքում, որքան իրականում ստիպված են լինել:

Կարիճ

Կարիճները չեն ցանկանում, որ հայտնի դառնա, թե որքանով են նրանք իրականում կախվածության մեջ այն մարդկանցից, ում սիրում են: Նրանք փորձում են դա թաքցնել, անտարբեր երևալ, սակայն իրականում նրանք ամեն կերպ փորձում են վերահսկել իրենց սիրելիին՝ որտե՞ղ է, ո՞ւմ հետ, ե՞րբ է վերջին անգան online եղել և այլն:

Աղեղնավոր

Աղեղնավորները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրականում իրենք այնքան էլ ինքնավստահ չեն: Նրանք ձևացնում են, թե շատ ինքնավստահ են, միշտ գիտեն ինչ անել և ինչպես, սակայն նրանք շարունակ կասկածում են, տատանվում: Նրանք անընդհատ քարոզում են, որ մարդ պետք է սիրի ինքն իրեն և վստահ լինի իր վրա, սակայն հենց իրենք չեն կարողանում այդպես վարվել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում շատ բարդ և խճճված անձնավորություններ են: Նրանք ձևացնում են, թե շատ պարզ և հասարակ մարդիկ են: Իրականում շատ դժվար է պարզել, թե իրականում ինչ են զգում կամ մտածում Այծեղջյուրները: Նրանք հիանալի կերպով իրենց բարդ բնույթը թաքցնում են պարզության դիմակի տակ:

Ջրհոս

Ջրհոսները չեն ցանկանում, որ դուք իմանաք, որ իրենք իրականում բավականին ամաչկոտ և անհամարձակ են: Սրան դժվար է հավատալ, քանի որ նրանք միանգամայն այլ կերպ են հանդես գալիս հասարակության առջև: Այնուամենայնիվ, նրանք իրականում անհարմարություն են զգում ուշադրության կենտրոնում հայտնվելիս, դժվարությամբ են կարևոր որոշումներ ընդունում, շատ են տատանվում:

Ձկներ

Ձկները չեն ցանկանում, որ դուք հանկարծ պարզեք, որ իրենք ատում են միայնակ մնալ: Ձկները հաճախ առանձնանում են, ասում են, որ իրենց հարկավոր է միայնակ մնալ, սակայն  իրականում նրանք ցանկանում են, որ դուք այդ պահերին մնաք իրենց հետ, միայնակ չթողնեք, զանգեք, գրեք, փորձեք գտնել: Նրանք սիրում են հանկարծակի այնհետանալու դրամատիկ պահը, սակայն իրականում ատում են միայնակ մնալ և ցանկանում են, որ դուք իրենց հետևից գնաք

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?