Իբրահիմովիչը վիրահատությունից հետո առաջին մարզումն է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում
СпортՇվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը եւ վերկանգնողական փուլը շարունակում է անգլիական ակումբի մարզաբազայում, գրում է The Sun-ը:
Հուլիսի 6-ին 35-ամյա ֆուտբոլիստն առաջին մարզում է անցկացրել ֆիզիոթերապեւտի հետ:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է հունիսի 30-ին: Ավելի վաղ նա ենթարկվել էր ծնկի վիրահատության: Նախնական տվյալների համաձայն՝ հարձակվողի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին: Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդն» շվեդ ֆուտբոլիստին հանել էր անգլիական Պրեմյեր լիգայի հայտացուցակից: