Դիեգո Կոստան հրաժեշտ է տվել Չելսիի ֆուտբոլիստներին
СпортԼոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան հրաժեշտ է տվել անգլիական ակումբի ֆուտբոլիստներին,- հաղորդում է The Telegraph-ը:
Իսպանացին ցանկանում է կարիերան շարունակել իր նախկին թիմում՝ «Աթլետիկոյում»: Մադրիդցիները դեռ չեն կարողանում համաձայնության գալ Անգլիայի չեմպիոնի հետ:
Հարձակվողի տրանսֆերի համար «Աթլետիկոն» կարող է վճարել 25 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այլևս հույսեր չի կապում Կոստայի հետ: