«Բետիսի» նախագահ. «Բարսելոնան» ու «Ռեալը» զանգել են մեզ, որոշումը պետք է կայացնի Սաբելյոսը
СпортԻսպանական «Բետիսի» նախագահ Անխեր Արոն պատմել է, որ «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում են 20-ամյա կիսապաշտպան Դանի Սաբելյոսի ծառայություններով:
«Մենք շարունակում ենք աշխատել Սաբելյոսին թիմում պահելու ուղղությամբ: Դա ճիշտ է, որ «Բարսելոնան» եւ «Ռեալը» մեզ զանգել են նրա հարցով: Քանի դեռ Դանիելն ինքը չի ասի, որ ցանկանում է հեռանալ «Բետիսից», մենք նրանք համարում ենք մեր թիմի ֆուտբոլիստ: Սաբելյոսի արձակուրդին մնացել է 2 շաբաթ, բայց մենք սպասվում ենք, որ նա որոշում կկայացնի ավելի շուտ: Դա կլինի միայն նրա որոշումը»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ վերջերս Սաբելյոսը ֆուտբոլի Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությանը եւ ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Եզրափակիչում իսպանացիները նվազագույն հաշվով պարտվել էին Գերմանիայի թիմին:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Դանի Սաբելյոսը «Բետիսի» կազմում մասնակցել է 30 խաղի եւ դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: