Հարբած Մարադոնան անպատվել է երկրպագուի մորը
СпортԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ հայտնվել է սկանդալային իրավիճակում, գրում է Bernabeu Digital-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նեապոլի հյուրանոցներից մեկում: «Նապոլիի» եւ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվողը խմելիս է եղել, երբ նկատել է ֆուտբոլային մի երկրպագուի: Մարադոնային թվացել է, թե դա Թուրինի «Յուվենտուսի» երկրպագու է, թեեւ նա տվել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» անունը:
«Եթե դու «Յուվենտուսի» երկրպագու ես, ապա վազն արի»,- ասել է Մարադոնան՝ նաեւ անպատվելով երկրպագուի մորը:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնային օրեր առաջ շնորհվել էր Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում: Նա «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991-ը՝ 259 խաղում դառնալով 115 գոլի հեղինակ: Արգենտինացին իտալական ակումբի հետ 2 անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, դարձել երկրի գավաթակիր, սուպերգավաթակիր եւ հաղթել ՈւԵՖԱ-ի գավաթում: