Եմենում 3 օրում 250 մարդ է զոհվել
Международные новостиԵմենի ավտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Բայդաա մարզի Ռադաա քաղաքում վերջին 3 օրերի բախումների հետևանքով 250 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, աղբյուրը տեղեկացնում է, որ բախումները սկսվել են շիա ապստամբներ ի՝ հոուշիների և «Ալ Կաիդա»-ի անդամների միջև:
Ավելի վաղ հոուշիները փորձել էին նոր տարաքծներ գրավել Բայդաա մարզում և արդյունքում բախումների էին սկսվել:
Եմենում 2011թ.-ին խաղաղ ճանապարհով իշխանափոխությունից հետո անկայուն իրավիճակը շարունակվում է: Հատկապես երկրի հարավում «Ալ Կաիդա»-ն մշտապես ահաբեկչություններ է իրականացնում: Մյուս կողմից, լարված իրավիճակը շարունակվում է մայրաքաղաք Սանայում, որը վերահսկում են շիա ապստամբները: Շիաներն իրենց դժգոհությունը արտահայտնել էին այն ժամանակ, երբ Եմենում 2 անգամ բարձրացել էին վառելիքի գները: