Նոր մանրամասներ Արցախում վիրավորված զինծառայողների վիճակի մասին. 1-ը վիրահատվել է, վիճակը ծանր է
ОбществоԱդրբեջանական արկակոծության հետեւանքով այսօր բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծանր է,- գրում է NEWS.am-ը:
Կայքի տեղեկություններով, այդ զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում, Ստեփանակերտում վիրահատվել է: Մյուս զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, վիճակը բավարար է, երրորդ զինծառայողը դեռ հետազոտվում է: