Յուրգեն Կլոպ. Սալահը բավականին հաճելի տղա է
СпортԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի նորեկ, կիսապաշտպան Մուհամեդ Սալահի մասին:
«Եթե մարդիկ նույնիսկ շատ քիչ գիտեն Սալահի մասին, ապա նրանք, հնարավոր է, տեսել են նրա մասնակցությամբ տեսանյութերը: Նրանք պետք է տպավորված լինեն: Իհարկե, մենք նրա հետ մի քանի անգամ զրուցել ենք: Նա իրոք հաճելի տղա է:
Նա արագավազ ֆուտբոլիստ է: Մրցաշրջանի ավարտից հետո մենք ասացինք, որ պետք է թարմություն տանք արդեն իսկ լավ կազմում: Դա, օրինակ, արագությունն է: Բացի այդ, Սալահը կարողանում է հնարավորություններ ստեղծել և օգտագործել դրանք»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ «կարմիրները» 25-ամյա եգիպտացու հետ երկարատև պայմանագիր են կնքել: Վերջինս միացել է ակումբին հուլիսի 1-ին: