Խուան Մատա. Հուսով եմ՝ Լուկակուն կշարունակի գոլեր խփել արդեն Մանչեսթեր Յունայթեդում
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ ուրախ կլիներ թիմում տեսնել «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:
«Ես Լուկակուի հետ խաղացել եմ «Չելսիում»: Նրան ճանաչում է նաև Մոուրինյուն: Ռոմելուն մի քանի հրաշալի մրցաշրջան է անցկացրել «Էվերթոնում»:
Հուսով եմ, որ նա կշարունակի գոլեր խփել արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և կօգնի թիմին դառնալ Անգլիայի չեմպիոն»,- Մատայի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել էր պայմանագրի կետերը Լուկակուի հետ: