Երևանում անչափահասի կողմից վրաերթի ենթարկված 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
ОбществоShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 6-ին, հիվանդանոցում մահացել է հունիսի 26-ին, Երևանում Vaz 21723 մակնիշի ավտոմեքնայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա Գագիկ Մարգարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ պարզել էին, որ մինչև վրաերթը Lada-ի վարորդը, ով անչափահաս է եղել, բախվել է Mercedes-ին:
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև վթարված Mercedes-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մոլդովական փողոցում՝ թիվ 48 շենքի դիմաց, Lada Priora մակնիշի 20 MM 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել էր մայթի եզրաքարերին և երկաթե մի քանի սյուների:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները:
Շարունակությունը՝ այստեղ: