Հրանտ Մելքումյանը շատ հուսադրող է համարում պատանի շախմատիստների խաղը
СпортՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի կարծիքով՝ հայ պատանի շախմատիստներին լավ ապագա է սպասում:
«Մեկ տարվա կտրվածով միջին տարի էր հաջողություն ունենալու տեսանկյունից: Իսկ ընդհանուր առմամբ հաջողություններ էլ ունեցանք, պարտություններ նույնպես եղան: Ինձ համար հաջող ստացվեց Եվրոպայի առաջնությունը, քանի որ կարողացա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր ձեռք բերել:
Իսկ ինչ կապված է պատանի շախմատիստների վերջին նվաճումների հետ, ապա նրանց պարտիաները շատ հուսադրող են: Ունենք մի քանի պատանի շախմատիստներ, ովքեր եթե չկանգնեն և շարունակեն նույնությամբ, ապա մեծ հաջողություններ կգրանցեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Մելքումյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսը, որի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միանձնյա վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: