Մանչեսթեր Յունայթեդը երկարաձգել է պայմանագիրը 21-ամյա դարպասապահ Պերեյրայի հետ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի դարպասապահ Ժոել Պերեյրայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
«Նախորդ մրցաշրջանում Ժոելը լավ աճ գրանցեց` յուրաքանչյուր մարզման ժամանակ քրտնաջան աշխատելու շնորհիվ: Հավատում եմ, որ եթե նա շարունակի իր զարգացումը, կարող է դառնալ հաջորդ սերնդի պորտուգալացի լավագույն դարպասապահը: Այդպես շարունակիր»,- ասել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Հիշեցնենք` 21-ամյա Պերեյրան շվեյցարական «Քսամաքսի» սան է, 2012 թվականին տեղափոխվել է ՄՅՈւ-ի ակադեմիա: Ավարտված մրցաշրջանում նա ԱՊԼ-ի մեկ հանդիպման է մասնակցել: