Ըմբիշ Վահե Թամրազյանը մեդալ չի նվաճել
СпортԿասպիյսկում ընթացող Ալի Ալիևի հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի ըմբիշներն ավարտել են պայքարը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հուլիսի 9-ին մրցագորգ մտած Հայաստանի վերջին ներկայացուցիչ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է, իսկ սփոփիչ գոտեմարտին մասնակցելու հնարավորություն չի ունեցել:
Գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը մրցավայր տարել էր չորս ըմբիշի, որոնցից միայն 97 կգ քաշային Գեորգի Կետոևին է հաջողվել երրորդ մրցանակը նվաճել: