Առողջապահության նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանին
ОбществоՀայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան հունիսի 11-ին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է հայկական պատվիրակության Պրահա կատարած այցի ընթացքում նախատեսվող հագեցած ծրագիրը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ինչպես Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի հետ նախատեսվող հանդիպմանն ու քննարկումներին, այնպես էլ` ըստ առանձին ոլորտների փոխհամագործակցության զարգացմանը։ Դեսպանն անդրադարձել է նաև երկու երկրի մարզերի ուղղակի համագործակցության խրախուսմանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կարևորելով առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնումը` Լևոն Ալթունյանը Պետր Միկիսկայի հետ քննարկել է Չեխիայի հետ արյունաբանության, հետդիպլոմային կրթության, կառավարման և այլ ոլորտներում նախանշվող համագործակցության ընդհանուր մոտեցումները։
Դեսպանը միաժամանակ նշել է, որ Պրահայում կայանալիք «Չինաստանի ներդրումային համաժողով-2017»-ին մասմնակցությունը նոր հնարավորություններ կստեղծի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների, ինչպես նաև Չինաստանի հետ փոխգործակցության, ներդրումային ծրագրերի համատեղ իրականացման համար: