«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները շարունակում են այցելությունները տարբեր երկրներ
Культура«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները շարունակում են այցելությունները տարբեր երկրներ:
Փառատոնի 16 դափնեկիրները՝ խմբի ղեկավար Բելա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, հուլիսի 9-ին վերադարձան մեծ շրջագայությունից: Այս ընթացքում նրանք եղել են Իտալիայում, Սլովենիայում և Ավստրիայում, այցելել են նաև Սուրբ Ղազար կղզի, ծանոթացել պատմամշակութային հարուստ ժառանգությանը, մասնակցել են բազմաթիվ վարպետության դասերի ու համերգների՝ հարստացնելով իրենց երաժշտական գիտելիքներն ու ընդլայնելով աշխարհընկալումը:
Ինչպես տեղեկացրին փառատոնի մամլո գրասենյակից, 12-օրյա այցի շրջանակում դափնեկիրներն երաժշտական բարձրագույն հաստատություններում վարպետության դասեր են առել կոմպոզիտոր, պրոֆեսոր Դը յու Սեն Դեֆ Դեգի , աշխարհահռչակ ջութակահար Բենջամին Իզմաիլովի, մեցո-սոպրանո Մանցա Իզմաիլովայի մոտ:
Բոլոր մասնակիցները ստացել են սերտիֆիկատներ: Առաջիկայում ևս բազմաթիվ խմբեր կշրջագայեն տարբեր երկրներում: