Ջանլուիջի Դոնարուման երկարաձգել է պայմանագիրը Միլանի հետ
СпортԻտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ,- տեղեկացնում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի և «Միլանի» միջև կնքված նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Երիտասարդ դարպասապահի տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո:
Նրա եղբայր Անտոնիոն նույնպես պայմանագիր է կնքել «Միլանի» հետ և կստանա տարեկան մեկ միլիոն եվրո: