ԲԱՏԷ - «Ալաշկերտ». Բուքմեյքերների կարծիքը
СпортՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի Բորիսովի ԲԱՏԷ-ին:
Bet365 բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում Բելառուսի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.17 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակն ունի 11.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 7.00:
ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: