Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ОбществоՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա) նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: