Երեւանում բախվել են երեք մեքենաներ. նրանցից մեկը ոստիկանական «ԳԱԶել» է (ֆոտո)
ОбществоԵրեւանում, հուլիսի 11-ին, ժամը 23:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 շենքի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 96 AՕ 777 համարանիշի, Volkswagen մակնիշի 33 ՏТ 630 համարանիշի եւ ոստիկանական 805 II 01 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: