Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է «Նանտ»
СпортՖրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի որդին` Օհան Ջորկաեֆը տեղափոխվել է «Նանտ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 20-ամյա Օհանն արդեն հասցրել է մարզվել«Նանտ»-ի հետ: Ջորկաեֆ կրտսերը հանդես կգա «Նանտ»-ի երկրորդ թիմում, որը խաղում է Ֆրանսիայի առաջնության 3-րդ դիվիզիոնում:
Օհան Ջորկաեֆը ծնվել է 1997 թվականին: Հանդես է եկել «Էվիան» և «Մոնպելյե» ակումբների երկրորդ թիմերում: