Գետափ-Շատին ճանապարհին մեքենան շրջվել է ու ընկել Եղեգիս գետը
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան հայտնվել է Եղեգիս գետում, կան տուժածներ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Opel Vectra» մակնիշի 35 DR 315 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 25-ամյա Ս. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվելով հայտնվել Եղեգիս գետում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւոր՝ 46-ամյա Ջ. Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: