Դանի Ալվեսը ներողություն է խնդրել Գվարդիոլայից ու «Մանչեսթեր Սիթիից»
СпортՖրանսիական ՊՍԺ-ի նորեկ Դանի Ալվեսը պատմել է, թե ինչու է մերժել անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:
«Եթե նեղացրել եմ Խոսեպ Գվարդիոլային ու «Մանչեսթեր Սիթիին», ապա ներողություն եմ խնդրում նրանցից: Սակայն ես եկել եմ ՊՍԺ չեմպիոն դառնալու համար»,- բրազիլացի պաշտպանի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ն Ալվեսին առաջարկել է 2 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան «Մանչեսթեր Սիթին»:
34-ամյա բրազիլացին ՊՍԺ-ի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը: Ալվեսն ազատ գործակալի կարգավիճակով է միացել փարիզյան ակումբին, որի կազմում կխաղա 32 համարի մարզաշապիկով: Ավարտված մրցաշրջանում նա հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսում», որի հետ պայմանագիրը խզել էր վերջերս:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ Դանի Ալվեսն աշխատել է «Բարսելոնայում»: