Աբրահամ Խաշմանյանը գոհ է ԲԱՏԷ-ի հետ խաղի արդյունքից
СпортԵրևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ-ի հետ ոչ-ոքի ավարտված խաղի մասին:
«Ինձ թվում էր, որ ԲԱՏԷ-ն խաղադաշտում ավելի լավ տեսք պետք է ունենա, քան մենք: Բելառուսի առաջնությունը ընթացքում է: Մենք միայն մեկ ուսումնամարզական հավաք ենք անցկացրել: Թիմերը հավասար ֆիզիկական հնարավորություններ ունեին: Մենք ԲԱՏԷ-ի խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք: Ընդմիջման ժամանակ խնդրեցի ֆուտբոլիստներին, որ ակտիվ լինեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Խաշմանյանը:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: