Ադրբեջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով
ЭкономикаԱդրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` այդ երկրում 2017-ի հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 18,6 մլրդ մանաթ, ինչը համադրելի գներով 5,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Ազադլըգինֆո» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական փորձագետների հավաստմամբ` արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների վատթարացումը պայմանավորված է նավթի և գազի արդյունահանման ծավալների նվազմամբ:
2017-ի առաջին կեսին Ադրբեջանի տնտեսության նավթային հատվածում արտադրության ծավալները նվազել են 7,2 տոկոսով:
Ադրբեջանի ընդհանուր հանքարդյունաբերությունը, ինչի մեծ մասը կազմում է գազի և նավթի արդյունահանումը, կազմում է այդ երկրի արդյունաբերական արտադրանքի 70,1 տոկոսը:
Նավթի համաշխարհային գների արժե
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Նավթի և գազի արդյունահանման ծավալների նվազումը օր օրի կաթվածահար է անում թույլ ոչ նավթային հատված ունեցող Ադրբեջանի տնտեսությունը: