Հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղային. վերջինիս ոտքը կոտրվել է
ОбществоՀուլիսի 11-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի վնասվածք, աջ նախագարշապարային 4-րդ ոսկրի պրոկսիմալ ծայրի փակ կոտրվածք՝ առանց տեղաշարժի, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 11-ամյա տղա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հուլիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի տարածքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն՝ պատճառելով վնասվածքները:
Կատարվում է քննություն: