Ասիական զարգացման բանկը կֆինանսավորի Հայաստանի դպրոցների սեյսմակայունության ապահովմանը
ОбществоԿառավարությունը հաստատեց «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ընդգրկված դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրանք համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:
Աշխատանքները կիրականացվեն Ասիական զարգացման բանկի ծրագրով՝ բանկից ստացված 88.5 մլն և կառավարության տրամադրած 18.5 մլն դոլարով: Ծրագիրն ակնկալվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի նոյեմբեր: Այդ միջոցներով կհիմնանորոգվի նաև 46 դպրոց: