Նախարար Կարայանն ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրենին
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 14-ին ընդունել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին և իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը ողջունել է իտալական IDS ընկերության համագործակցությունը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-ԴԻ) ընկերության հետ և հույս հայտնել, որ կլինեն նոր նախաձեռնություններ ևս։ Սուրեն Կարայանը վստահեցրել է հյուրերին, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը: