«Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացներին մասնակցել է 90 սփյուռքահ աշխարհի 17 երկրից
ОбществоԵՊՀ մշակույթի կենտրոնում հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների փակման արարողությունը, որին մասնակցել 90 սփյուռքահայ աշխարհի 17 երկրից:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Դասընթացների փակման արարողության մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Նա ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի պետականհամալսարանի ջանքերով և իհարկե տարբեր երկրներից ժամանածմասնակիցների շնորհիվ «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեքուղղություններն այս տարի ևս հաջող ընթացք ունեցան:
Իհարկե, այս ամեննանհնարին կլիներ առանց լուրջ և տևական աշխատանքի, որը սովորականաշխատանք չէ, այլ նախևառաջ ռազմավարական նշանակություն ունեցողխնդիրների լուծման ուղղված աշխատանք է: Յուրաքանչյուր դասընթացինախապատրաստական փուլում ամենայն աչալրջությամբ է կատարվելդասախոսական կազմի ընտրությունը»,- նշեց Սերժ Սրապիոնյանը:
Նախարարի տեղակալը ընդգծեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցի առաքելությունն ամենից առաջ հայապահպանությանը նպաստելն է:
«Ձեզանից յուրաքանչյուրը նույնպես իրառաքելությունն ունի: Դուք պիտի միասնաբար գործեք, մեկ բռունցք դառնաք ևկապված մնաք հայոց երկիրին, նրա մշակույթին, երգ ու պարին: Դուք պիտիդառնաք լավագույն լրագրողը, առաջնորդը, պարուսույցը, դրանով իսկհզորացնելով նախևառաջ ձեր Հայրենիքը»,- նշեց Սերժ Սրապիոնյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորսփյուռքահայ մասնակիցներին իրենց ներկայության համար: Ձեզ մի խնդրանք ունեմ՝ երբեք չմոռանաք Հայաստանը, Սփյուռքի նախարարությանն ու Երևանիպետական համալսարանին: Միշտ հիշեք, որ Հայրենիքում կան այնպիսիկառույցներ, որոնք պատրաստ են ցանկացած պահին լինել ձեր կողքին: Ձերբնակության վայրերում բարձր պահեք այն դրոշը, որն այսօր կփոխանցենքձեզ»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը:
Այնուհետև ելույթ ունեցան «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավարները: Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացի ղեկավար Եկատերինա Ալթունյանը նշեց, որ դասընթացի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել ընդհանուր հարթակի ստեղծումը, որը հետագայում կդառնա նոր ծրագրերի և նախաձեռնությունների հիմք:
Դիմելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ Սփյուռքահայ լրագրողների դասընթացի ղեկավար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մասնավորապես ասաց. «Հայրենիքը ձեզանից յուրաքանչյուրի սրտի ու հոգու մեջ է, այդ Հայրենիքի կորուստը հավասարազոր է սեփական եսի կորստին: Ուստի խնդրում եմ միշտ Հայրենիքի հետ լինել, Հայրենքով ու Հայրենիքում ապրել»:
Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավար, ԵՊՀ Մշակույթիկենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը իր երախտագիտության խոսքը հայտնեց հատկապես այն դասախոսներին և ուսուցիչներին, ովքեր դասավանդել են «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք դասընթացների ընթացքում:
«Հատկանշական է նաև այն, որ ամառային դպրոցի մասնակիցներից շատերը Հայրենիքում բացահայտում եննաև իրենց արմատները, վերագտնում են իրենց ինքնությունը: Վառ օրինակ էԲուլղարիայից ժամանած և Ազգային երգ ու պարի վարպետությանդասընթացին մասնակցող Գրոնիկա Գաֆաֆյանը, ով պարուսույց ԳագիկԳինոսյանի շնորհիվ պարզել է, որ ինքը հայ ֆիդայական պայքարի մեծանուններկայացուցիչ Արշակ Գաֆաֆյանի՝ Քեռիի ժառանգներից է: Սա մեզ համարիրոք նշանակալի իրադարձություն էր»,-նշեց Կարինե Դավթյանը:
Այնուհետև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը մասնակիցներին հանձնեցին ամառային դպրոցին մասնակցությունը վկայող հավաստագրեր:
Միջոցառման ընթացքում իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ամառային դպրոցի սաները:
Համերգային համարներով հանդես եկան Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացի մասնակիցները: Միջոցառման ավարտին ցուցադրվեց դասընթացների և մասնակիցների մասին պատմող փոքրիկ ֆիլմ»: