Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 500 անգամ՝ կիրառելով ականանետեր ու նռնականետեր
ОбществоՀուլիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
Արցախի ՊԲ-ից տեղեկանում ենք, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ վստահորեն իրականացնել մարատական հերթապահություն: