Հայաստանում մեկ քառորդով ավելացել է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը
ОбществоՀայաստանի համար զբոսաշրջիկների հոսքի ավելացումը շատ կարեւոր է։ Միայն Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 25 տոկոսով։ Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտեգրում եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Դրա հետ մեկտեղ Սաֆարյանը նշել է, որ Հայաստանում կան մարզեր, որոնք տնտեսական աճ չեն ապահովում։
«Խոսքը գյուղատնտեսության եւ շինարարության մասին է։ Սակայն այստեղ եւս հուսադրող հնարավորություններ կան։ Օրինակ՝ գյուղատնտեսկան մթերքի արտահանումը Ռուսաստան եւ ԵՏՄ-ի անդամ այլ երկրներ»,-հստակեցրեց հասարակական կազմակերպության նախագահը։