Եգիպտոսի առողջապահության նախարարի գլխավորությամբ գումարվել է ՀՀ քաղաքացիներին բուժող բժիշկների կոնսիլիում. ՀՀ ԱԳՆ
ОбществоԵգիպտոսի առողջապահության նախարարի գլխավորությամբ գումարվել է զինված հարձակումից տուժած ՀՀ քաղաքացիներին բուժող բժիշկների կոնսիլիում։
Այս մասին գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ Twitter-ի միկրոբլոգում։
Նա հավելել է, որ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի առողջապահության նախարարը Կահիրեի հիվանդանոցում այցելել են վիրավոր ՀՀ քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձինք հարձակում են իրականացրել զբոսաշրջիկների վրա: Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է: Բացի այդ, 4 այլ զբոսաշրջիկ վիրավորվել է, որից երկուսը` ՀՀ քաղաքացի:
«Տուժածներից մեկը դեռևս գտնվում է Հուրգադա քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, մյուս տուժածին շուտով դուրս կգրեն: Դեսպանությունը կապի մեջ է և անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերում տուժած ՀՀ քաղաքացիներին»,–ավելի վաղ հայտնել էր Բալայանը։