Չեմպիոնների լիգա. Ալաշկերտ-ԲԱՏԷ հանդիպումը կսպասարկեն սլովակները
СпортՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի միջև պատասխան հանդիպումը կսպասարկի սլովակական մրցավարական բրիգադը,- տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը:
Գլխավոր մրցավարն է Պետեր Կրալովիցը, ում եզրերում կօգնեն Միրոսլավ Բենկոն և Էրիկ Վայսը: Չորրորդ պաշտոնյան է Պավոլ Սունյարը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-ԲԱՏԷ խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: