Մինսկի խումբն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցային գործընթացը կենդանի պահի.ադրբեջանագետ
ОбществоՀրավիրված մամուլի ասուլիսին ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և սահմանային վերջին լարվածություններին:
Նա իր խոսքում նշեց, որ գործընթացը բավականին հանգած և մարած վիճակում է, և խնդիր կա բանակցությունները կենդանի պահել:
«Գոնե սահմանային լարվածությունից հետո որոշ հանդիպումների կազմակերպումը նպատակ ունի բացառելու ռազմական գործողությունների իրականացումը, և կողմերին կրկին բերել բանակցային սեղան» :
Ադրբեջանագետն անդրադարձավ նաև Ադրբեջանի ներքաղաքական անվտանգության և պաշտպանության ոլորտի կադրային փոփոխություններին. «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ռազմական ուղին չի բացառում:
«Մի կողմից, եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ապա պետք է թիկունքն ամուր լինի և ընդվզում չլինի, և մյուս կողմից, եթե նույնիսկ խաղաղության է պատրաստվում, ինչը քիչ անհավանական է, ապա ևս Ադրբեջանին ընդվզում պետք չէ» ,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի դիրքորոշումներին՝ Տաթև Հայրապետյանն ասաց, որ Մինսկի խումբն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցային գործընթացը կենդանի պահի և արդեն կողմերի պատրաստակամությունից է շատ բան կախված: Նա նկատեց, որ տարածաշրջանում խաղացողները շատ են, և Մինսկի խումբը շարունակում է աշխատել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի: