Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 15-16-ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Գոգոլի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվել է մոտ 400 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում՝ հուշահամալիրի մոտակայքում՝ մոտ 2 հա, Ջրվեժ գյուղի ամառանոցներում՝ Մերգելյան փողոցի վերջնամասում` մոտ 100 քմ, Մ-4 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Մ-5 ավտոճանապարի էջմիածին-Արմավիր հատվածի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: