Բարցալի. Շատերն են գրում Յուվենտուսի հանդերձարանում խնդիրների մասին, բայց մենք գիտենք ճշմարտությունը
Спорт«Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Բարցալին հրաժեշտ է տվել թիմակից Լեոնարդո Բոնուչիին, որը կարիերան կշարունակի «Միլանում».
«Մենք ֆանտաստիկ տարիներ ենք անցկացրել միասին` որպես թիմակիցներ, այս տարիները լի են եղել հաղթանակներով և մեծագույն նվաճումներով:
Մենք մեկս մյուսին ավելի լավն ենք դարձրել: Բուֆոնի ու Բոնուչիի հետ ես այնպիսի փոխհարաբերություններ եմ ստեղծել, որը նախկինում ոչ ոքի հետ չեմ ունեցել:
Տարօրինակ է, որ քեզ չեմ տեսնում հանդերձարանում, այն նույն հանդերձարանում, որը որոշ մարդիկ վերջին շրջանում փորձում են ներկայացնել որպես սկանդալային մի վայր` լի կոնֆլիկտներով և ֆուտբոլիստների միջև բախումներով: Բայց մենք գիտենք ճշմարտությունը: Հաջողություն եմ մաղթում քեզ, Լեո»,- գրել է Բարցալին «Instagram»-ի իր էջում:
Ավելի վաղ, միջազգային լրատվամիջոցները մեջբերել էին «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի խոսքերն առ այն, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Ռեալի» հետ խաղի ընդմիջմանը (1:4) Դանի Ալվեսի և Լեոնարդ Բոնուչիի միջև կոնֆլիկտ է հասունացել, բայց ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մանջուկիչը նման բաներ չի ասել և որ այդ տեղեկատվությունը սուտ է: