Հայկական պատգամավորական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Վ. Վոլոդինի հետ
ИнтервьюԱժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, նույն խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, այսօր տեղի է ունեցել խմբակցության ղեկավարների եւ քարտուղարների մակարդակով հանդիպում. «Օրը սկսվեց հարգանքի տուրք մատուցելով եւ «Անհայտ զինվորի» հուշարձանին պսակ դնելով: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա այսօր տեղի ունեցավ առաջին հանդիպումը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, որի ժամանակ քննարկեցինք ինչպես պառլամենտական ֆորմատով հետագա համագործակցության, այնպես էլ ՌԴ-ում գտնվող հայերի վարորդական իրավունքների չեղարկման հարցը: Բարձրացնելով հայերի արդարացված շահը՝ քննարկման արդյունքում եկանք եզրահանգման, որ տվյալ խնդրի շուրջ քննարկումը պետք է լինի շատ ավելի մեծ ֆորմատով, որն էլ նախատեսվում է առաջիկայում»,-ասաց Վահե Էնֆիաջյանը:
Տեղեկացնենք, որ հայկական պատգամավորական պատվիրակության աշխատանքային գրաֆիկը բավական հագեցած է ու լի տարբեր ֆորմատների հանդիպումներով: