Աղբյուր. Նեյմարին համոզում են հեռանալ Բարսելոնայից Մեսսիի ստվերում չմնալու համար
СпортՀարձակվող Նեյմարը կարող է հեռանալ «Բարսելոնայից», վստահեցնում է «Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացու մտերիմները նրան համոզում են դիտարկել իր ծառայություններով հետաքրքրված ակումբների առաջարկները:
Գործակալները և 25-ամյա հարձակվողի մտերիմները կարծում են, որ նա պետք է անպայման հեռանա կատալոնական ակումբից, քանի որ ստիպված է մնալ Լիոնել Մեսսիի ստվերում և հնարավորություն չունի հավակնել անհատական մրցանակների:
Հիշեցնենք` Նեյմարի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: