Էվերթոնը Տոտենհեմից 50 միլիոն ֆունտ է պահանջում կիսապաշտպանի համար
СпортԼոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է «Էվերթոնի» կիսապաշտպան Ռոս Բարկլիի ծառայություններով:
«The Independent»--ի համաձայն՝ Անգլիայի փոխչեմպիոնը բանակցում է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Լիվերպուլցիները պահանջում են 50 միլիոն ֆունտ ստերլինգ, այն դեպքում, երբ Բարկլիի պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց:
«Էվերթոնը» հասկանում է, որ հաջորդ տարի կիսապաշտպանին կարող է բաց թողնել անվճար, այդ պատճառով փոխզիջման կգնա: