Մոսկվայի «Արարատը» համալրվել է երկու նոր ֆուտբոլիստով
СпортՄոսկվայի «Արարատը» պայմանագրեր է կնքել ԲԿՄԱ-ի սան Դավիթ Հուրցիձեի և «Սոկոլի» նախկին դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովի հետ: Այդ մասին հաղորդում է մոսկովյան ակումբի թվիթերյան էջը:
24-ամյա Հուրցիձեն կիսապաշտպան է և ավելի վաղ հանդես է եկել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում, Պենզենսկի «Զենիթում», Երևանի «Ուլիսում», Արմավիրի «Տորպեդոյում», «Ամկարում» և Քութաիսիի «Տորպեդոյում»: