«Ամենագեղեցիկ հանցագործի» կինը պատրաստվում է բաժանվել ամուսնուց՝ սիրուհու պատճառով
LifestyleԵրբ համացանցում հայտնվեցին «Ամենագեղեցիկ հանցագործ» անունը կրող մոդել Ջերեմի Միքսի և « Topshop » նորաձևության տան հարուստ ժառանգորդուհի Քոլե Գրինի լուսանկարները, պարզվեց, որ Ջերեմին կին և երեխաներ ունի: Մելիսսան՝ Ջերեմիի կինը, այս սկանդալից հետո պատրաստվում է ամուսնալուծվել:
Մոդելին այս ամենը չի հուզում: Նա չի արձագանքում կնոջ մեղադրանքներին, իսկ Մելիսսան մտահոգվում է, թե ինչպես է մենակ մեծացնելու իրենց երեք երեխաներին: Այս ընթացքում Ջերեմիի և Քլոեի սիրավեպը ավելի բուռն է դառնում: Նրանք միասին հանգստանում են լողափին, արևայրուք ընդունում, իսկ լուսանկարները հրապարակում են սոցցանցում:
Որոշ լուրերի համաձայն՝ «Ամենագեղեցիկ հանցագործ» Ջերեմի Միքսը առաջինն է մտածել ամուսնալուծության մասին: Նա արդեն պատրաստել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը:
Քլոե Գրինի հետ մոդելը ծանոթացել է Կաննի կինոփառատոնի ժամանակ: Այդ օրվանից նրանք գրեթե միշտ միասին են: Թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները, կերևա առաջիկայում: