Այս մրցաշրջանում «Բարսելոնան» ունեցել է ռեկորդային եկամուտ
Спорт«Բարսելոնան» 2016/17 մրցաշրջանում ունեցել է 708 միլին եվրո եկամուտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի համար: Այդ գումարից կատալոնական ակումբի շահույթը կազմել է 18 միլիոն եվրո, գրում է Mundo Deportivo-ն:
24.5 տոկոսով նվազել է նաեւ «Բարսելոնայի» վարկային պարտքը, որը կազմում է 247 միլիոն եվրո:
Ծրագրվածի համաձայն՝ 2021-ին ակումբը պետք է ունենա 1 միլիարդ եվրոյի եկամուտ: Forbes-ը «Բարսելոնայի» արժեքը գնահատում է 3.64 միլիարդ եվրո: