Մայքլ Էսյենի կինը գնել է իտալական ակումբ
СпортԻտալական «Կոմոյի» նոր սեփականատերը դարձել է գանացի հայտնի կիսապաշտպան Մայքլ Էսյենի կնոջ ղեկավարած կոնսորցիումը:
Ակոսուա Պունին աճուրդում ակումբը գնել է 237 հազար եվրոյով: Ավելի վաղ «Կոմոն» սնանկ էր ճանաչվել: Ակումբը հանդես է գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Էսյենն այժմ հանդես է գալիս Ինդոնեզիայի «Պերսիբ Բանդունգ» ակումբում: