«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներին է հանձնվել Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակները
СпортՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի`Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղին նախապատրաստվող Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց «Հանրապետական» մարզադաշտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 2016/2017 թթ. առաջնության լավագույն ռմբարկուներ՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանը և Միհրան Մանասյանը պարգևատրվեցին «Ոսկե խաղակոշիկ» մրցանակով:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին՝ արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) խաղաց բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երևանում: