Ակտիվ աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ-ում տրանսպորտային միասնական համակարգի ձևավորման ուղղությամբ
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ուշադրության կենտրոնում է ծառայությունների արտահանման գործընթացը:
Հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Այս շրջանակներում ԵԱՏՄ երկրներում ակտիվ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միասնական համակարգի ձևավորման , ինչպես նաև ծառայությունների միասնական շուկայի ընդլայնման ուղղությամբ:
Հուսով եմ, որ այս մասով Հայաստանը արտահանման լրացուցիչ հնարավորություններ ունի»,- ընդգծեց Ազիզյանը:
Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում պետական գնումների գործընթացում մասնավոր հատվածի ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:
«Դա կապված է միասնական էլեկտրոնային ստորագրությունների ճանաչման հետ, և նախարարությունը ակտիվ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ԵԱՏՄ-ում հայկական էլեկտրոնային ստորագրությունները ճանաչվեն կամ միասնական ստորագրությունների մեխանիզմ կիրառվի»,- ասաց Ազիզյանը: