Մոսկվայի «Արարատ»-ը համալրվել է հայ կիսապաշտպանով
Спорт24-ամյա հայ կիսապաշտպան Արկադի Քալաջյանը տեղափոխվել է Մոսկվայի «Արարատ»: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի երիտասարդական թիմում, Կրասնոդարի «Կուբան»-ում, Արմավիրի «Տորպեդո»-ում և «Սոչի»-ում:
Մոսկվայի «Արարատ»-ը նախապատրաստվում է իր պատմության առաջին պաշտոնական խաղին: Հուլիսի 19-ին թիմը Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտում հյուրընկալվելիս կմրցի Կրասնոգորսկու «Զորկի» ակումբի հետ: