Բասկետբոլի հավաքականը կմրցի Ղազախստանի և Ալբանիայի հետ
СпортԲասկետբոլի 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումներին նախապատրաստվող Հայաստանի հավաքականը հուլիսի 24-ից ընկերական հանդիպումներ կանցկացնի Երևանում,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ալբանիան և Ղազախստանը: Հուլիսի 24-ին ընտրանին կմրցի Ղազախստանի հետ, իսկ մեկ օր անց՝ Ալբանիայի։ Ղազախստանը և Ալբանիան կհանդիպեն նաև միմյանց հետ։ Լավագույն արդյունքը գրանցած 2 հավաքականները կմրցեն նաև հուլիսի 28-ին։
Հանդիպումները կկայանան ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում։ Մուտքն ազատ է։
Խաղացանկ
24 հուլիսի, 19։30
Հայաստան-Ղազախստան
25 հուլիսի, 19։30
Հայաստան-Ալբանիա
26 հուլիսի, 19։30
Ալբանիա-Ղազաստան
28 հուլիսի, 19։30
Եզրափակիչ