Մոուրինյուն դժգոհ է Մանչեսթեր Յունայթեդի տրանսֆերային քաղաքականությունից
СпортՄանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից:
«Sky Sports»-ը տրանսֆերների մասով հարցազրույց է անցկացրել մասնագետի հետ, ով ասել է. «Մենք միշտ ցանկանում ենք ավելին: Ես գոհ չեմ տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր տրանսֆերային քաղաքականությունից:
Բարդությունն այն է, որ շատ ֆուտբոլիստների հետ դժվար է համաձայնության գալ: Այս պահին ընդամենը 2 նորեկ ունենք»:
Հիշեցնենք, որ տրանսֆերային ամառվա ընթացքում ՄՅՈւ-ն դեռևս ձեռք է բերել Ռոմելու Լուկակուին և Վիկտոր Լինդելյոֆին: