Քառակի օլիմպիական չեմպիոնը պատմել է, որ նույնասեռական է
СпортՔառակի օլիմպիական չեմպիոն, կանանց ԱՄՆ-ի հավաքականի եւ «Սիեթլի» բասկետբոլիստ Սյու Բյորդը պատմել է ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:
«Ես նույնասեռական եմ: Իմ ընկերուհին Մեգան Ռապինոն է: Դա գաղտնիք չէ ինձ ճանաչող մարդկանց համար: Իսկ թե ինչու եմ դա ասում հիմա, ապա ամեն բան պետք է տեղի ունենա իր ժամանակին»,- 36-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է ESPN-ը:
Սյու Բյորդի ընկերուհի Մեգան Ռապինոն կանանց ԱՄՆ-ի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստուհի է: Սյու Բյորդն օլիմպիական չեմպիոն է դարձել 2004, 2008, 2012 եւ 2016 թվականներին: Նա նաեւ աշխարհի եռակի ու NBA-ի կրկնակի չեմպիոն է: