Գորիսում 27-ամյա Նորայր Էլյազյանը օգոստոսի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում ալկոհոլի ազդեցության տակ անձնական բնույթի հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Թեհմինե Գրիգորյանի հետ և դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցրել նրան, -այս մասին հայտնում է ORER.am-ը: Վիճաբանության ընթացքում Նորայր Էլյազյանը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ծալովի դանակով հարվածներ է հասցրել նախկին կնոջ կենսական կարևոր օրգանների հատվածներին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել: Այս առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Իրեղեն ապացույց հանդիսացող դանակն ու տուժող Թեհմինե Գրիգորյանի ներքնազգեստը կցված են քրեական գործին: Նորայր Էլյազյանը նախկինում դատված չի եղել: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 30-ին: