19-ամյա երիտասարդը սպանել է հորը՝ քրոջը բռնաբարելու համար
ОбществоPastinfo.am-ը գրում է.
Հնդկաստանում 19-ամյա երիտասարդը խեղդամահ է արել հորը՝ ամուսնացած քրոջը բռնաբարելու համար։
life.ru-ի փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բռնաբարության զոհը բարձրաձայնել է այդ մասին։ Աղջիկն իր տուն է հրավիրել եղբորը և ասել, որ այցելության ժամանակ հայրը երկու անգամ բռնաբարել է իրեն։
Կատարվածը հունից հանել է երիտասարդին և նա անմիջապես հանդիպում է նշանակել հոր հետ։ Հաղորդվում է, որ նրանք նախ լարված զրույց են ունեցել, ինչից հետո տղան հորը գցել է գետնին և խեղդամահ արել։
Եպիտասարդը ձերբակալվել է։ Քույլը ոստիկաններին հայտնել է, որ ամուսնու հետ ունեցած տարակարծությունների պատճառով մի քանի օր տեղափոխվել է մոր մոտ, իսկ հայրը տուն է գալիս է եղել 10-15 օրը մեկ և հենց այդ ընթացքում էլ երկու անգամ նրան բռնաբարել է։
Հնդկաստանի ազգային բյուրոյի պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում ամեն օր տեղի է ունենում 90 բռնաբարություն, իսկ փորձագետները կարծում են, որ իրական պատկերն առավել սահմռկեցուցիչ է։